Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Թումանյանի ծնունդն ամեն օր է»

Հյուսիսային համալսարանում Հովհաննես Թումանյանը ընտանիքի անդամ է, հարազատ, ու մեծ գրողի անվանն առնչվող ոչ մի իրադարձություն ուշադրությունից դուրս չի մնում։
Երեկ էլ՝ Թումանյանի ծննդյան 149—ամյակի առթիվ, Հյուսիսային համալսարանի ուսանողները, վարչական կազմն ու դասախոսները, «Լոռվա ձոր» ՀԿ—ն երթով շարժվեցին դեպի մեծ գրողի հուշարձանը, ծաղկեպսակ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Ինչպես իր խոսքում նշեց բուհի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը՝ արդեն տասը տարի շարունակ իրենք հանդիսություն են կազմակերպում գրողի հուշարձանի մոտ՝ նշելով նաեւ Գիրք նվիրելու օրը, որն անմիջականորեն կապված է Թումանյանի անվան, նրա գրքասիրության հետ, տեղեկացրեցին բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Լոռվա ձոր» հասարակական կազմակերպության նախագահ, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանն անդրադարձավ Թումանյանին առնչվող այն նախաձեռնություններին, որոնք կյանքի են կոչվել վերջին տարիների ընթացքում եւ հավելեց, որ մեծ գրողի ծննդյան 150—ամյակը կնշվի մեծ շուքով, նոր հրատարակություններով, բանաստեղծի թվայնացված ստեղծագործություններով։
Բորիս Մակիչյանը ներկայացրեց նաեւ Թումանյանին նվիրված այն աշխատանքները, որոնք կատարվել են բուհում վերջին տասը տարիների ընթացքում՝ տպագրված երեք գիտաժողովների ժողովածուներ, ցուցահանդեսներ, շարադրության մրցույթներ եւ այլն։
Ինչպես նշեց Բ. Մակիչյանը՝ բոլոր նախաձեռնությունները ինչ—որ առումով ուղղված են եղել գրողի 150—ամյա հոբելյանը մեծ շուքով, համահայկական մակարդակով նշելուն։ Գրող Ռոլանդ Շառոյանն անդրադարձավ այն մեծ դերակատարմանը, որն ունեցել է եւ ունի ամենայն հայոց բանաստեղծը իր ժողովրդի կյանքում։ «Թումանյանի ծնունդն ամեն օր է,–նշեց նա,–քանզի ամեն օր նա մեզ սովորեցնում է ճիշտ ու արժանապատիվ ապրել, որպես հայ ապրել»։
Բ. Մակիչյանը «Թումանյան—145» հուշամեդալով պարգեւատրեց Ռ. Շառոյանին՝ թումանյանական ավանդներին հավատարիմ մնալու համար։ Իսկ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի գրողների միությունը՝ ի դեմս նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, պարգեւատրվեց Հյուսիսային համալսարանում գումարված միջբուհական գիտաժողովների՝ «Թումանյանը եւ XXI դարը», «Թումանյանը եւ արդիականությունը», «Թումանյան—145» երեք արժեքավոր ժողովածուներով։

20-02-2018





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO