Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Եվրոպական դիպլոմներ՝ հայ ուսանողներին

Լեհաստանի Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում

Հյուսիսային համալսարանը կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, իսկ Լեհաստանի հետ սկսված գործընկերային հարաբերություններն առավել ակտիվ են ու արդյունավետ։ Վերջին վեց տարում ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերով Լեհաստանի Ադամ Միցկեւիչի անվան համալսարանում ուսանել են բուհի մի շարք ուսանողներ, դասախոսություններով հանդես են եկել լավագույն մասնագետները։
Միաժամանակ, Հյուսիսային համալսարանը բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառություն է իրականացրել լեհ ուսանողների համար։ Այժմ էլ բուհը հերթական նախաձեռնությամբ է հանդես գալիս. Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների աշխատակիցների համար կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ։ առաջինն արձագանքել է Լեհաստանի դեսպանատունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերից կմեկնարկի հայերենի ուսուցման առաջին փուլը։
Բոլորովին վերջերս Լեհաստանի Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ցանկություն հայտնեց համագործակցել Հյուսիսային համալսարանի հետ, եւ բուհի պատվիրակությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Մաչեյ Պիետշակի գլխավորությամբ սեպտեմբերի 11—ին քառօրյա այցով հյուրընկալվեց Հյուսիսային համալսարանում։ Ռեկտոր Բորիս Մակիչյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշեց, որ ընդհանուր շատ բան կա երկու բուհերի միջեւ. երկուսն էլ նորաստեղծ են եւ կարճ ժամանակահատվածում հասցրել են հեղինակություն վայելել ոչ միայն իրենց երկրներում, այլեւ դրանց սահմաններից դուրս։ Ռեկտորը իր գոհունակությունը հայտնեց, որ հայաստանյան ավանդական բազմաթիվ բուհերից Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ընտրել է հատկապես իրենց բուհը, ինչը պարտավորեցնող է։ Նա նաեւ նշեց, որ իրենք բոլոր պայմանները կստեղծեն լեհ ուսանողների կրթության համար՝ տրամադրելով կացարաններ, ապահովելով հայկական միջավայրում արագ հարմարվելու բոլոր միջոցները։
Ռեկտոր Մաչեյ Պիետշակը կլոր սեղան—քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը։ Այնուհետեւ ներկայացրեց Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության չորս հիմնական ուղղությունները՝ «Էրազմուս+» նոր ծրագրի շրջանակներում դասախոսների փոխանակում, կրկնակի դիպլոմների տրամադրում, տնտեսական կապերի ընդլայնում, գիտական համագործակցության ամրապնդում։ Հանդիպման ժամանակ պատվիրակության ներկայացուցիչները նշեցին, որ իրենք բարձր են գնահատում Հյուսիսային համալսարանի՝ գոյության կարճ ժամանակահատվածում ձեռք բերած հաջողությունները, ուսանողամետ ու բարձրորակ կրթությունը, եվրոպական բուհերի հետ համագործակցության ուղղությամբ տարվող լուրջ քայլերը։
Լեշնոյի համալսարանի ռեկտորը հույս հայտնեց, որ երկու բուհերի միջեւ կնքվող համագործակցության պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկու համալսարանների համար էլ։ Նա հավելեց նաեւ, որ այդ պայմանագրով Հյուսիսային համալսարանը Հայաստանում կդառնա այն եզակի բուհը, որի ուսանողներին հնարավորություն կտրվի ուսման ավարտին ստանալու կրկնակի՝ եվրոպական եւ Հյուսիսային համալսարանի դիպլոմներ։
Քառօրյա այցի ընթացքում Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը եղավ Գառնիում, Գեղարդում, Սեւանում, նրա անդամները հանդես եկան դասախոսություններով։ Այցի ավարտին պատվիրակությունը կմեկնի բուհի Ալավերդու «Թումանյան» բաժանմունք՝ հանդիպելու ուսանողադասախոսական կազմին, այցելելու Սանահինի համալսարան։
Հավելենք, որ լեհ հյուրերը հիացած էին ոչ միայն համալսարանի ջերմ ընդունելությամբ ու հայկական հյուրասիրությամբ, այլեւ մեր ժողովրդի պարզ, բարի ու անմիջական վերաբերմունքով։
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

14-09-2018





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO