Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առաջնային է դառնում ֆիզիկական ակտիվության պահպանումը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը նույնպես անցել է հեռավար ուսուցման

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց հեռավար կրթություն իրականացնելու, նախարարության ուղերձին եւ կարճ ժամանակում կարողացավ կազմակերպել հեռավար ուսուցում՝ օգտագործելով տեղեկատվական եւ հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները։ Հաշվի առնելով բուհի առանձնահատկությունը, որոշում էր կայացվել մեկ կիսամյակի ամբողջական տեսական դասընթացը կազմակերպել հեռավար ուսուցմամբ, իսկ գործնական մասն իրականացնել երկրում արտակարգ իրավիճակից հետո։ Ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեռակա ուսուցումը հետաձգել են, իսկ առկա ուսուցման տեսական դասընթացներն անցկացնում են հիմնականում «zoom» հարթակում։
Առաջին շաբաթվա տվյալներով՝ ուսանողության 50 տոկոսն ընդգրկված է առցանց հարթակի դասապրոցեսին։ Խիթարյանի գնահատմամբ՝ սկզբնական շրջանի համար բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով դասապրոցեսի անցկացման նոր ձեւաչափը։ «Այսօր որոշակի խնդիրներ ունենք ինտերնետի հասանելիության եւ համակարգչային ապահովության մասով։ Հույս ունենք, որ արդեն այս շաբաթ ավելի մեծ ընդգրկվածություն կապահովենք։ Ներկայումս դեռեւս դժվար է գնահատել արդյունավետությունը, բայց համենայն դեպս իրավիճակից դուրս գալու համար շատ կարեւոր քայլ էր»,–ասաց զրուցակիցս՝ տեղեկացնելով, որ «zoom» հարթակից բացի օգտագործում են նաեւ հաղորդակցման այլ միջոցներ եւս՝ ֆեյսբուքը, վայբերը, էլեկտրոնային հասցեները՝ տեսական թեմաներն ուղարկելու համար։
Հեռավար ուսուցման ժամանակ առաջնային է դառնում յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության, ինքնավերահսկողության եւ ինքնակազմակերպվածության բարձր մակարդակը։ Կարեւորվում են հատկապես մարդու բարձր գիտակցությունն ու ինքնակրթվելու ցանկությունը։ «Սա նաեւ մարտահրավեր էր դասախոսական անձնակազմի համար, որովհետեւ ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու առումով ուսանողներն ավելի տեղեկացված եւ պատրաստված են։ Շատ հետաքրքիր հարթակ ստեղծվեց, երբ ուսանողներն էին մոդերատոր դառնում՝ աջակցելով դասախոսին, որպեսզի հնարավորություն ունենա հեռավար հարթակում իր մասնագիտական գիտելիքը փոխանցել։ Ընտանիքի պես միջավայր է ստեղծվել, միաժամանակ մրցակցություն է առաջացել ամբիոնների մեջ, թե որն ավելի շատ ուսանող կհավաքի կամ ավելի հետաքրքիր կանցկացնի իր դասախոսությունը»,–մանրամասնեց ռեկտորի պաշտոնակատարը։
Վերջին տարիներին համակարգիչներից եւ հեռախոսներից մեծ կախվածությունը մարդկանց ավելի նստակյաց էր դարձրել, ինչը մեծացնում էր առողջական խնդիրների առաջացման հավանականությունը։ Ներկա պայմաններում, երբ հասկանալի պատճառներով ավելի է սահմանափակվել ֆիզիկական ակտիվության հնարավորությունը, մարդկանց առողջության համար նոր մարտահրավերներ է առաջացնում։ «Գիտնականները փաստում են, որ 21—րդ դարի հիվանդություններից մեկը անշարժությունն է, դրանից են սկսվում բազմաթիվ այլ հիվանդություններ։ Փիլիսոփաներից մեկն ասել է, որ կյանքը շարժում է, իսկ շարժումը՝ կյանք, հետեւաբար որքան ակտիվ լինենք ֆիզիկապես, այնքան ապահովված կլինենք տարբեր հիվանդություններից եւ վարակներից։ Պատահական չէ, որ ներկա իրավիճակում խոցելի շերտ են հանդիսանում բարձր տարիքի մարդիկ, որոնք ավելի ցածր ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերում»,–ասաց նա։
Հանդիսանալով «Զեյթուն» մարզական ակումբի նախագահը, Դ. Խիթարյանը հանձնարարություն է տվել, որպեսզի ակումբի սաները նույնպես անցնեն հեռավար կրթության եւ անմասն չմնան գործընթացից։ Նա շնորհակալության խոսք ուղղեց նաեւ ծնողներից, որ կարողացել են անհրաժեշտ միջավայր ապահովել երեխաների համար։ Արձագանքները դրական են։ Շատ հաճախ ծնողները նույնպես մարզումների մասնակից են դառնում եւ տեսնում են, թե երեխաները որքան ջանք եւ եռանդ են ներդրել մարզումների ժամանակ։ «Եթե անմիջական մարզումների ժամանակ ծնողները հնարավորություն չունեին ներկա գտնվել եւ տեսնել մարզման գործընթացը, ապա ներկայումս իրենք էլ են ներգրավված։ Այս ամենը, բնականաբար, չի կարող փոխարինել մարզումների բուն էությանն ու բովանդակությանը, որովհետեւ ձյուդո մարզաձեւը, լինելով կոնտակտային, ավելի արդյունավետ է խմբակային մարզումների ժամանակ։ Չնայած դրան՝ այս ճգնաժամային իրավիճակում առաջնայինը ոչ թե արդյունքներն են, այլ հասարակության առողջությունը։ Բնականաբար՝ ֆիզիկական ակտիվությունը բերում է նաեւ մտավոր ակտիվության, ինչպես նաեւ իմունիտետի բարձրացման»,–նշեց ակումբի նախագահը։
Դ. Խիթարյանի խոսքով, հասարակությունը պետք է գիտակցի, որ «ֆիզիկական կուլտուրա» բառը հուշում է, որ սպորտային ակտիվությունը, ֆիզիկական պատրաստվածությունը մարդու կուլտուրայի մի մասն են։ Ցավոք, մեր հասարակությունը դեռեւս չունի այդ գիտակցումը, արդյունքում՝ ցածր է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի ու նշանակության կարեւորության գիտակցման աստիճանը։ «Մենք պետք է հասկանանք, որ սպորտն ու ֆիզիկական կուլտուրան մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն։ Որքան շատ գումար ներդնի պետությունը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման մեջ, այնքան քիչ գումար ստիպված կլինի հատկացնել մարդկանց բուժման համար»,–նկատեց ռեկտորի պաշտոնակատարը՝ կոչ անելով ավելի շատ գումար հատկացնել սպորտին եւ, մասնավորապես, մասսայական սպորտի զարգացմանը։
Հեռավար ուսուցման շրջանակներում «ֆիզկուլտուրա» առարկան եւս ընդգրկված է Հանրային հեռուստատեսությամբ անցկացվող դասերի մեջ։ «Սա նշանակում է, որ պետությունն արդեն իսկ կարեւորում եւ արժեւորում է այս ուղղությունը մատաղ սերնդի համակողմանի զարգացման գործում»,–հավելեց Դ. Խիթարյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

01-04-2020





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO