Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.05.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Որդիներից կրտսերն էր Վիտալին

Աբովյան քաղաքում էին բնակվում Իվան եւ Թագուհի Յակուբովներ ամուսինները, ովքեր, իմանալով Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման մասին, 1997 թ. 4 որդու՝ Աշոտի, Լազարի, Աշուրի եւ Վիտալիի հետ տեղափոխվեցին Արցախ, բնակություն հաստատեցին Բերձոր քաղաքում։ Այստեղ ծնվեց Յակուբովների դուստրը՝ Սոսյան։
Բերձորում հասակ առան Յակուբով եղբայրները, սովորեցին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Կրտսեր որդին՝ Վիտալին, դպրոցում սովորեց 9 տարի։ Այնուհետեւ ընտրեց խոհարարի մասնագիտությունը, ավարտեց նաեւ Բերձորի արվեստի դպրոցի ակորդեոնի բաժինը։ Իվանն ու որդիները դարձան Բերձորը շենացնողներ, շինարարներ։ Թագուհին աշխատում էր դպրոցում եւ աշակերտների սիրելի Թաքուշ մորաքույրն էր։ 2016 թ. ապրիլին տղաները, նաեւ Վիտալին, մասնակցեցին քառօրյա եւ հետագա մարտական գործողություններին: Վիտալին պարգեւատրվեց «Արիություն» մեդալով։ Պատերազմն ավարտվեց, տուն եկան ու շարունակեցին իրենց բարի գործը, Աշոտն ընտրեց զինվորականի մասնագիտություն։ Իսկ Վիտալին զբաղված էր շինարարությամբ, խոհարարությամբ: 2018-ին ծնվեց դուստրը՝ Մարին։ Երջանիկ էր իր ընտանիքով, աշխատում էր, որ տուն կառուցեր Բերձորում։ Սակայն...
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրը շատ քաշաթաղցիներ մեկնեցին առաջնագիծ, հոկտեմբերի սկզբին, որպես պահեստազորային, Ջաբրայիլ հասավ նաեւ Վիտալին։ Այդ օրերին ամենածանր տեղանքներից մեկն էր Արցախի հարավային սահմանը, եւ շատ հայորդիներ նահատակվեցին։ Հոկտեմբերի 10-ին մարտական գործողություն կատարելիս զոհվեց Վիտալին։ Նույն օրը Հադրութի տարածքում հերոսաբար նահատակվեցին նաեւ բերձորցիներ Վրեժ Պողոսյանն ու Մնացական Հարությունյանը։ Վիտալիին հուղարկավորեցին Աբովյանում՝ Սարալանջի հանգստարանում։ Եղբոր հուղարկավորությունից հետո կամավոր մարտադաշտ մեկնեց նաեւ Աշուրը։ Շուշիի պաշտպանների շարքերում էր։ Այստեղ ընթացող ծանր մարտերի մասնակիցը հիվանդացավ եւ այժմ բուժվում է հիվանդանոցում։ Աշոտը շարունակում է զինվորականի իր պարտքը։ Կրկին Աբովյան վերադարձան Յակուբովները, բնակվում են ժամանակավոր կացարանում։
Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը ցավով է պատմում իր սանի՝ Վիտալիի մասին, ով դպրոցական տարիներին էլ աչքի էր ընկնում բարի ու համեստ բնավորությամբ, մասնակցում հանդեսներին, նվագում իր սիրելի երաժշտական գործիքը՝ ակորդեոնը։ Մայրը՝ Թագուհին, կարոտով է պատմում որդու մասին, ով պատրաստակամորեն մեկնեց առաջնագիծ, կռվեց հերոսաբար ու նահատակվեց։ Ցավով է տանում այն, որ ստիպված լքեցին Բերձորի իրենց տունը, որտեղ հասակ առան զավակները, իրենց հոր հետ վերակառուցեցին, որն այժմ դատարկ է...
Օրերս «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հանդես եկավ Բերձորի Թեքեյանի անվ. դպրոցի նահատակ ու վիրավոր սաների ընտանիքներին, այդ թվում նաեւ՝ Վիտալիի, ընտանիքին կենցաղային տեխնիկա հատկացնելով։ Դպրոցի շատ շրջանավարտներ մասնակից եղան այս պատերազմին, 6-ը նահատակվեցին, 3-ը վիրավորվել են, դեռ բուժվում են։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

11-03-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO