Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԱՇԽԱՐՀ


Բայդենը կարող է ուղղել պատմական սխալը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է պատմական սխալն ուղղելու ճանապարհին: Այս մասին գրում է «Jerusalem Post»-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը:
Հեղինակն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ Սպիտակ տան՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված դրական ազդակներին՝ ընդգծելով, որ Իսրայելը մինչեւ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին քրիստոնյա հայերի դեմ իրականացրած ոճրագործությունը:
«Իսրայելի դեպքում՝ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հետ անկայուն, սակայն ռազմավարական- քաղաքական հարաբերությունների պատճառով: Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել ժողովուրդներին եւ սպառնացել է, անգամ եթե նրանք քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը»,- գրել է Շրադերը: Նա նկատել է, որ եթե նախկինում Իսրայելը կախվածություն ուներ Թուրքիայից՝ որպես միակ մուսուլման երկիր, որի հետ այն համագործակցում էր եւ ուներ դիվանագիտական հարաբերություններ, ապա արդեն տասնամյակներ է, ինչ Թուրքիան ակնհայտ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում այդ երկրի նկատմամբ՝ բռնապետ ու իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
«Այսօր Իսրայելն ավելի քիչ կախվածություն ունի Թուրքիայից, հատկապես արաբական պետությունների հետ զարգացող հարաբերությունների համատեքստում: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ աներկբայորեն պատմության ճիշտ կողմում կանգնելու փոխարեն Իսրայելի կառավարությունն անգամ այսօր «վաճառեց» հայ ժողովրդին՝ Ադրբեջանին զենք վաճառելով, որպեսզի այդ երկիրը ռմբակոծի հայկական քաղաքները»,- նշել է հեղինակը:
Հոդվածագիրը գրել է, որ Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի կերպով կազմակերպված ցեղասպանությունն էր, որն այն ժամանակ տեսել էր աշխարհը: Եվ դա արվել էր ոչ թե պատերազմի համատեքստում, այլ ուղղակի այն բանի համար, որ հայերը քրիստոնյա էին:
Նա բացարձակապես անտրամաբանական է համարել այն, որ շատ երկրներ մինչ օրս թույլ են տալիս Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ստիպելով նրանց հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից:
«Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննել է նրանց, ովքեր երկրի ներսում ճանաչել են ցեղասպանությունը, եւ անգամ ոչնչացրել է ապացույցներ: Նախկինում այն անգամ բանտարկել է ակադեմիկոսների, ովքեր համարձակվել էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:
Մինչ Գերմանիայում, որին աշխարհը պատասխանատվության կանչեց, հակաօրինական է Հոլոքոստի հերքումը, Թուրքիան անօրինական է դարձրել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, եւ ողջ աշխարհը հանցակից է դարձել՝ թույլ տալով վարվել այդպես:
Եթե առաջին իսկ օրվանից աշխարհի անգամ փոքրաթիվ գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, այսօր մենք կապրեինք լրիվ այլ իրականության մեջ, որտեղ ավելի փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստերը:
Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է»,-եզրափակել է հոդվածը Շրադերը:

31-03-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO