Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.05.2021
ԶԱՆԱԶԱՆ


«Աշխրքի շինողն ու քանդողը լիզուն ա»

Լեզվի եւ խոսքի երկակի դերն արձանագրող շատ առածներ եւ ասացվածքներ ու-նենք. «Խոսք կա՝ սարի գլուխը կը հանի, խոսք կա՝ սարից ներքեւ կը բերի», «Լեզու կա՝ անուշ է, լեզու կա՝ լեղի», «Խոսք կա՝ բան կը շինե, խոսք կա՝ բան կը քանդե», «Խոսք կա՝ դեղ է, խոսք էլ կա՝ լեղի է»:
Ռուսերեն մի ասացվածք նույնպես արձանագրում է, թե լեզուն մարդուն կերա-կրում է, բայց լեզուն էլ նրան փորձանքի է բերում («Язык голову кормит, он же и до беды доводит»): Իսկ գերմաներենն այդ փորձանքի արմատն է նշում, նաեւ համապա-տասխան խորհուրդ տալիս, թե թույլ մի տվեք, որ ձեր լեզուն ավելի արագ գործի, քան ձեր միտքը («Lab die Zunge nicht schneller als die Gedanken sein»):
Համաշխարհային մշակույթի էջերում նույնպես կան մեկը մյուսից դիպուկ եւ պատկերավոր ասույթներ, դատողություններ, կարծիքներ: Հիշենք հին հույն առակա-խոս Եզոպոսի հնարամիտ արարքը. ի կատարումն աշխարհում ամենալավ բանից խորտիկ պատրաստելու պատվերի՝ լեզու մատուցելը եւ ապա՝ ամենավատ բանից պատրաստելու պատվերի դիմաց՝ դարձյալ լեզու մատուցելը: Պակաս հնարամիտ չէ նրա բացատրությունը՝ մի՞թե լեզվով չենք մենք միմյանց ամենալավ խոսքերն ասում, օրհնում, դրվատում, բարիք մաղթում, ապա՝ մի՞թե վերստին լեզվով չենք մենք միմ-յանց վատաբանում, վիրավորում, հայհոյում, անիծում...
Իսկ արդեն հին հույն սոփեստներն ապացուցել են, որ մարդկային լեզուն այնքան ճկուն է, որ հնարավորություն է ընձեռում ամեն ինչ համոզիչ կերպով հիմնավորել եւ ամեն ինչ նույն համոզկերությամբ էլ հերքել: Գայթակղվելով մարդկային խոսքի, հատկապես՝ բանավոր խոսքի ճկունությամբ, հոսունությամբ, հասկացությունների հարաբերականությամբ՝ սոփեստները (ավելի ստույգ՝ կրտսեր սերնդի ներկայացուցիչները) դրանք հասցրին ծայրահեղության, քանի որ նրանց համար խոսքի նպատակը ոչ թե ճշմարտությունն էր, այլ դիմացինին շշմեցնելը, համոզելը, իրենց ասածն ամեն կերպ անցկացնելը:
Ժամանակակից ամբոխավարները, ոչ պակաս ճարտարությամբ, կարողանում են միեւնույն դրույթը, ըստ քաղաքական նպատակների, հաջողությամբ հիմնավորել որ-պես վերջին ատյանի մի ճշմարտություն կամ գլխովին ջախջախել որպես անմտու-թյուն: Հանրային կառավարման ասպարեզում ամբոխահաճ խոսքն է հենց իրական ժողովրդավարության հաստատման ամենամեծ խոչընդոտը, քանի որ հրապարակավ ասվում է ոչ թե ճշմարտությունը, շիտակ իրողությունը, այլ ամբոխի ականջի համար հաճելին, թեկուզ լինի սխալ կամ մոլորեցնող:
Ուրեմն, ոչ թե լեզուն ինքնին, այլ մարդկային երկդիմի նպատակներն են պատ-ճառը, որ իսկապես, լեզվով եւ՛ կառուցվում է աշխարհը, եւ՛ ավերվում: Հայոց առածանու պաթոսն ուղղված է խոսքի զուսպ, զգուշավոր, շրջահայաց, մարդկանց համակեցության համար բարենպաստ գործածությանը՝ «Խոսքը մեկ, Աստված մեկ», «Ինչ եմ տվել դուզ (ճշմարիտ) խոսքին», «Բերանդ բանալուն՝ աչքդ բաց», «Գեշ կեր, գեշ մի՛ ըսեր», «Հենց խոսք կա, որ մի փութ մեղրով չի ուտվի», «Շիտակ խոսքը հանաքով կասեն», «Հազար սուտ մեկ ղորդ չ’աժեր», «Լեզվի պարտքը խեր խոսալն ա»:
Արդ, ասացվածքը ոչ թե սոսկ արձանագրում է իրողությունը, այլ ուղղված է երկ-սայրի այդ զորության արարիչ ներուժի օգտագործմանը եւ ավերիչ ունակության սահմանափակմանը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

31-03-2021





04-05-2021
Երբ ազատ վաճառվում են գոնե մեկ անգամ չձվադրած մանրաձկներ
Մինչդեռ նախկին եւ լրամշակված կարգը հստակ սահմանումներ է դնում


04-05-2021
Հնարավոր լուծումները չեն ուշանա
Օրերս ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ԱՀ կրթության, գիտության, ...


04-05-2021
Լուծումներ գտնելն օրվա հրամայական է
Յուրաքանչյուրս պարտավոր է պահպանել համակեցության կանոնները

Ժամանակակից հանրային ...


04-05-2021
Առճակատումը շարունակվում է
Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիությունը վճռականորեն դատապարտել ...


04-05-2021
Ժամանակի գիր՝ պատմության պարագծին
Ժողովուրդներ կան, որոնց պատմությունը, ասես, ինքնին տոն է, ինչպես ...


04-05-2021
«Գթության խոհանոց»
Երեւանի Զեյթուն թաղամասում գործող «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում արդեն ...


04-05-2021
Կոմիտասի ամենասիրելի աշակերտը
Հայ երգարվեստի նվիրյալն եւ երախտավորը

«Ես, որ եվրոպական ...



04-05-2021
Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ...

04-05-2021
ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում ...

04-05-2021
Համոզված ենք, որ վերականգնելու ենք Արցախի անկախությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ...

04-05-2021
Մխիթարյանը «միակ դրական կետն էր ձանձրալի թիմում»
«Ռոման» Ա սերիայի հերթական տուրում հյուրընկալվելիս ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO