Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԳԼԽԱՎՈՐ


Իրավիճակը ստիպում է ավելի աչալուրջ լինել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլեւ հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում։
Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաեւ տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը։ Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում։
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է։ Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլեւ ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու եւ քննարկելու խնդիր։ Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձեւաչափով, դրանք նաեւ տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների եւ խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն եւ վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների։
Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում, որպեսզի այդ որոշումները ոչ միայն կայացվեն, այլ նաեւ դրանց իրագործման կոնկրետ ճանապարհային քարտեզ եւ պատկերացում ունենանք»։
ԱԽ նիստում քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

25-06-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO